Հողերը իբրև հանձնելու մասին կեղծ լուրեր տարածած ՊԲ ծառայողին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է. ԱԱԾ

MasterNews

ՀՀ իշխանությունների կողմից հողերը իբրեւ հանձնելու մասին կեղծ լուրեր տարածած ՊԲ ծառայող Ն. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար, որը կատարել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում (ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Ն. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՊԲ N զորամասի գումարտակի կապի դասակի հրամանատարի տեղակալ Ն. Մ.-ն, ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ եւ ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրեւ հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում եւ իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է. «Հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի եւ անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ.

 

http://Armtimes.com

 

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավելի լավ է մեռնեի, քան զինվորի գումարը յուրացնեի

Որքան հերոսական են ռազմաճակատում կռվող մեր զինվորների գործողությունները, նույնքան անմարդկային կարող են լինել թիկունքից հասցված վնասները։ Այս օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ են անում գրեթե […]
Share
Instagram
Telegram