Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

MasterNews

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հեռուսաաստղը այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Անկախ նրանից, թե դուք պարզապես օգնում եք բարձրացնել իրազեկվածությունը եւ հրապարակել սոցիալական լրատվամիջոցների հաղորդագրությունները կամ նվիրաբերել 1 դոլար, յուրաքանչյուրդ մի փոքր օգնում է: Եկեք դա անենք պատմության մեջ մեր ամենահաջող դրամահավաքով: Շնորհակալություն»,- գրել է Քարդաշյանը:

Video Player

Ավելի վաղ, Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախի միջազգային ճանաչումը այլընտրանք չունի․ Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ավում է. «Կարծում եմ` աշխարհի քարտեզում շուտով կհայտնվի նոր ճանաչված պետություն` Արցախի Հանրապետություն անվամբ։ Արցախի […]
Share
Instagram
Telegram