«Ռոմա»-ն հումանիտար օգնություն է ուղարկում Հայաստան

MasterNews

Իտալական «Ռոմա» ակումբի հիմնադրամը Իտալիայում Հայաստանի դեսպանությանն է  փոխանցել հագուստով եւ սպորտային հանդերձանքով 117 ծանրոց, որոնք կտրամադրվեն Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: Ծանրոցները կփոխանցվեն «Ռոմա»-ի հայաստանյան ֆան ակումբին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ռոմա»-ի պաշտոնական կայքէջից:

«Մի կողմ թողնելով ցանկացած քաղաքական նկատառում՝ «Roma Cares Foundation» հիմնադրամը կա եւ  կլինի «Ռոմայ»-ի ամենակարիքավոր երկրպագուների կողքին, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Այս նվիրատվությամբ մենք մտադիր ենք առաջին կոնկրետ օգնությունը ցուցաբերել երեխաներին, կանանց եւ տղամարդկանց, որոնք հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում», – ասել է ակումբի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան:

Ծանրոցների մեջ կան շապիկներ, մարզական շորտեր, սպորտային հագուստներ, վերնաշապիկներ և այլ տեսակի հագուստ, որոնք նախատեսված են երեխաների, կանանց և տղամարդկանց համար:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր ակումբի տնօրինությանը աջակցության համար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախում վիրավորված ռուս լրագրողը գրում է

Արցախում վիրավորված ռուս լրագրող Տիմոֆեյ Երմակովը գրում է. «Դա հզոր էր։ Կարող եմ ասել հստակ մի բան, որ Ադրբեջանն ու Թուրքիան ինձ համար առավելագույնը կարող […]
Share
Instagram
Telegram