Երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք

MasterNews

Սեպտեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 02:01-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 22-ին, ժամը 22:01-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.02⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսի 210 նոր դեպք, առողջացել է 350 մարդ, մահացել 4-ը

http://Lragir.am   Կիսվել
Share
Instagram
Telegram