Հայ աթլետները երեք ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում

MasterNews

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները դարձել են Բալկանյան երկրների առաջնության չեմպիոններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկորդ Լևոն Աղասյանը  16.53 մետր արդյունքով դարձել է եռացատկի մրցաշարի հաղթող, իսկ ահա միջին տարածությունների վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 և 3000 մետր տարածությունները հաղթահարել է համապատասխանաբար 3:47.60 և 8:12.02 ժամանակում: Նա երկու ոսկե մեդալ է նվաճել:

Իսկ հավաքականում նորեկ արագավազորդ Ալեքս Դոնիկյանը 100 մետր տարածությունը հաղթահարել է 10.44 վայրկյան արդյունքում: Այս արդյունքը համարվում է Հայաստանի ռեկորդ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, կլինի քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց […]
Share
Instagram
Telegram