Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Ատլետիկո», Ալվարո Մորատան՝ «Յուվենտուս»

MasterNews

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»:

Վերջին շրջանում շատ էին խոսակցությունները Սուրաեսի՝ իտալական «Յուվենտուս» տեղափոխվելու մասին: Սակայն թուրինցիները չէին կարող պայմանագիր կնքել Սուարեսի հետ, քանի որ վերջինս ԵՄ քաղաքացիություն չուներ, իսկ Իտալիայում սահմանափակում է գործում ԵՄ-ից դուրս ֆուտբոլիստների տրանսֆերների հետ: «Յուվենտուսն» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ձեռք էր բերել ԱՄՆ քաղաքացի Ուեսթոն Մաքկենիին, այնպես որ իրավունք չուներ ևս մեկ ֆուտբոլիստ ձեռք բերել՝ առանց ԵՄ անձնագրի:

Լուծումը կլիներ այն, որ Սուարեսը իտալերենի քննություն հանձներ և Իտալիայի քաղաքացիություն ստանար: Ուրուգվայցու կինը իտալուհի է, և այդ գործընթացը կարող էր բավականին արագ կազմակերպվել: Արդյունքում՝ Սուարեսը իտալերենի քննություն հանձնեց, սակայն, միևնույն է, չի հասցնի քաղաքացիություն ստանալ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

Արդյունքում՝  34-ամյա ֆուտբոլիստը կարիերայի շարունակության մեկ այլ տարբերակ գտավ: Նրա ծառայություններով հետաքրքրված էր Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» հիմնական մրցակիցներից մեկը՝ Մադրիդի «Ատլետիկոն»: Սպասվում է, որ Սուարեսը առաջիկա ժամերի ընթացքում կխզի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և կտեղափոխվի «Ատլետիկո»:

Իր հերթին «Յուվենտուսը», չկարողանալով ձեռք բերել Սուարեսին, իր հայացքն ուղղեց դեպի Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան: Համաձայն իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Մորատան մոտ ժամերս կժամանի Թուրին և բուժզննում կանցնի «Յուվենտուսի» համար: Սպասվում է, որ իսպանացու տրանսֆերի համար «Յուվեն» 55 մլն եվրո կվճարի «ատլետներին»: Մորատան արդեն հանդես է եկել «Յուվենտուսում»՝ 2014-2016թթ.-ին, և այդ ընթացքում հասցրել է նվաճել թուրինցի երկրպագուների սրտերը:

Մորատայի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը արգելափակում է մեկ այլ հարձակվողի՝ Էդին Ջեկոյի տրանսֆերը: «Ռոմայի» բոսնիացի ֆուտբոլիստը շատ մոտ էր թուրինյան ակումբի շարքերը համալրելուն, իսկ «Ռոման» իր կորուստը լրացնելու համար պատրաստվում էր ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկին: Սակայն վերջինիս տրանսֆերը ձգձգվեց, և արդյունքում «Յուվենտուսն» իր հայացքն ուղղեց դեպի Մորատան:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայկական ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. տեսչական մարմնի ստուգման արդյունքները

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում, որի արդյունքներով փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: Տեսչական մարմինը ստուգումները իրականացրել է՝ […]
Share
Instagram
Telegram