Սխալ պատասխանի համար ուսուցիչը աշակերտին ծեծելով մահվան դուռն է հասցրել

MasterNews

Չինաստանի Սիչուան նահանգում ուսուցիչը տրված առաջադրանքին սխալ պատասխանի համար աշակերտին դաժան ծեծի է ենթարկել՝ հասցնելով մահվան դուռը։ Այս մասին գրում է Oriental Daily պարբերականը։ Ըստ հրապարակման, սեպտեմբերի 10-ին Չինաստանում նշվում է Ուսուցչի օրը։ Աղջնակը ծաղիկներով դպրոց է եկել, որպեսզի շնորհավորի իր ուսուցիչներին։ Դասի ժամանակ սակայն, նա չի կարողացել ճիշտ պատասխանել ուսուցչի տված առաջադրանքներին, ինչն էլ զայրացրել է ուսուցչին եւ նա սկսել է ծեծել երեխային։ Երեք ժամ անց էլ, ուսուցիչը զանգել է երեխայի տատիկին եւ խնդրել, որ գա եւ տուն տանի աղջնակին, քանի որ վերջինս հիվանդ տեսք ունի։ Երբ տատիկը եկել է դպրոց, տեսել է, որ երեխան համարյա անգիտակից վիճակում է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Տատիկը ոստիկաններին պատմել է, որ այդ ուսուցչից իր թոռուհին շատ է վախեցել, քանի որ վերջինս հաճախ է դիմում ֆիզիկական պատժին։

http://Hraparak.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին և 24-ին առանձին շրջաններում, 22-ին և 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է […]
Share
Instagram
Telegram