Գամալեյայի կենտրոնը նշել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների նորման

MasterNews

Աննշան կողմնակի ազդեցությունները, որոնք առաջանում են կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած անձանց 14-15 տոկոսի մոտ, ստանդարտ են բոլոր պատվաստանյութների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հայտարարել Է Գամալեյայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Այժմ շուրջ 800 մարդ պատվաստում Է ստացել, նրանց մի մասը՝ պլացեբո. ստացվում Է, որ 600 մարդ հետազոտության շրջանակներում արդեն պատվաստում Է ստացել, նրանց բոլորի մոտ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն արձանագրվել:

Նրանց 14-15 տոկոսն ունեցել Է 37,5-38 աստիճան ջերմություն, բութ ցավ՝ մեջքի շրջանում, գլխացավ, տհաճ զգացողություն, կարմրություն՝ ներարկման տեղում: Բոլոր պատվաստանյութերի համար դա նորմալ Է, համադրելի Է մյուս պատվաստանյութերի հետ»,-Գինցբուրգն ասել Է «Ինտերֆաքս»-ին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Թել-Ավիվում պաշտոնապես բացվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Вести Израиль կայքը հայտնում է, որ դեսպանատան բացման արարողությանը ներկա է գտնվել […]
Share
Instagram
Telegram