ԱՄՆ-ում կիրակի օրվանից կարգելվի TikTok-ի և WeChat-ի ներբեռնումը Apple-ի և Google-ի հավելվածներից

MasterNews

Ամերիկացիները կիրակի օրվանից այլևս չեն կարողանա ներբեռնել չինական TikTok և WeChat հավելվածները։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ TikTok-ը և WeChat-ը հավաքում են օգտատերերի տվյալների հսկայական քանակություն, այդ թվում տեղակայման վայրի վերաբերյալ տվյալներ և որոնման պատմություններ։
Apple-ին և Google-ին կարող են ստիպել սեպտեմբերի 20-ից դադարեցնել իրենց հավելվածների օգտատերերին առաջարկել այդ երկու հավելվածը։

Ամերիկյան բիզնեսները, սակայն, կշարունակեն օգտագործել հավելվածները։ Օրինակ Starbucks-ը և Walmart-ը օգտագործում են WeChat-ը, որպեսզի հաղորդակցվեն Չինաստանի հաճախորդների հետ։
Լրատվամիջոցը նաև նշում է, որ TikTok-ի, Apple-ի և Google-ի խոսնակները չեն պատասխանել՝ մեկնաբանության համար։

Աղբյուր` Փաստինֆո

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսի 244 նոր դեպք, առողջացել է 182 մարդ, մահացել 2-ը

Սեպտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 244 նոր դեպք (ընդհանուր 47154), առողջացել է 182 մարդ (ընդհանուր 42551), բացասական թեստերի թիվը՝ 3493, մահացել […]
Share
Instagram
Telegram