Հանրապետության բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ

MasterNews

2019 թվականի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման մրցույթի հաղթող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն՝ թույլտվությամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով է ապահովել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի 99.9%-ը (1002 բնակավայր), այդ թվում՝ նշված տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված 121 բնակավայրերը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Հաշվի առնելով նաև 88.2% (885 բնակավայր) բնակավայրերում «Յուքոմ» ՓԲԸ-ի հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթի առկայությունը՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության 100% բնակավայրերն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով, իսկ 88.1% (884 բնակավայր) բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի հիման վրա 2 օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթի փոխադարձ ներթափանցելիություն։ Ընդ որում, ի հավելումն նշվածի, հանրապետության 36 բնակավայրերում (այդ թվում՝ 23 քաղաքներում) առկա է նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի շարժական կապի 4G+ տեխնոլոգիայի ծածկույթ, որը բնակչության ընդգրկվածության առումով կազմում է 55,5% (ավելի քան 1 640 000 մարդ)։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակները կտեղակայվեն մարդաշատ վայրերից որոշակի հեռավորության վրա

  Հայաստանում բուքմեյքերական գրասենյակները կգտնվեն կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից որոշակի հեռավորության վրա։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունը սեպտեմբերի […]
Share
Instagram
Telegram