Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ մեքենան բախվել է վաճառակետին, վաճառողը մահացել է, կան տուժածներ

MasterNews

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խաչիկ Ս․, ծնված 1989 թ.) և «Mercedes Sprinter» (վարորդ՝ Մհեր Գ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել վաճառքի կետի․ վաճառող Ռադիկ Թ․-ն (ծնված 1984 թ.) տեղում մահացել է, իսկ Արփինե Մ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արման Դ․-ն (ծնված 2000 թ.), Անի Պ․-ն (ծնված 1996 թ.) և Գարեգին Մ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները Ռադիկ Թ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, «BMW» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դանակահարություն Գյումրիում. երիտասարդներից մեկը մահացել է, մյուսին վիրահատում են

Մոտ 1.5 ժամ առաջ «Գյումրի» ԲԿ են տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդներ: Նրանցից մեկն, ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, տեղափոխվել է արդեն մահացած: Մյուս երիտասարդնին այս պահին […]
Share
Instagram
Telegram