Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ մեքենայի կողաշրջման հետեւանքով կան տուժածներ

MasterNews

Սեպտեմբերի 13-ին, ժամը 20։28-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Մասիս քաղաք տանող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ժորա Խ., ծնված 1985 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ժորա Խ.-ն և ուղևոր Լևոն Ե․-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ մեքենան բախվել է վաճառակետին, վաճառողը մահացել է, կան տուժածներ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում […]
Share
Instagram
Telegram