Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը

MasterNews

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Միզամի փողոցի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ջ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գեղարոտի եւ Գեղադիրի նոր բացված մանկապարտեզներ կհճախեն 39 երեխաներ

Նոր ուսումնական տարվա մեկնարկը Արագածոտնի մարզում տրվեց 2 նոր նախակրթարանների բացմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]
Share
Instagram
Telegram