Երևանի Պարույր Սևակի փողոցում վագոն–տնակ է այրվել, ջերմահարվել է կից շենքից 2 տուն

MasterNews

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոցում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցի թիվ 51/11 հասցեում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 22։33-ին։ Մասամբ այրվել են վագոն-տնակի փայտյա երեսպատումը, կահույք, հագուստ, աշխատանքային գործիքներ, և ջերմահարվել՝ հարակից նորակառույց շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատշգամբների կախովի առաստաղները։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսի 172 նոր դեպք, առողջացել է 171 մարդ, մահացել 2-ը

Սեպտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 172 նոր դեպք (ընդհանուր 45675), առողջացել է 171 մարդ (ընդհանուր 41605), բացասական թեստերի թիվը՝ 3200, մահացել […]
Share
Instagram
Telegram