22-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով Բյուրական գյուղում գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

MasterNews

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21:30-ի սահմաններում Բյուրական գյուղի բնակիչ 22-ամյա Արայիկ Կարապետյանն իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Բյուրական գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրին տեղադրված սալաքարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վարորդը տեղում մահացել է, 1 հոգի էլ՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա՝ տեղափոխել հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեկ տաբատ, երկու վերնաշապիկ, մի զույգ կոշիկ կամ շրջազգեստ. ոստիկանության անդրադարձը՝ մոլերից գողություններին (տեսանյութ)

Մեկ տաբատ, երկու վերնաշապիկ, մի զույգ կոշիկ կամ շրջազգեստ. սովորաբար նման բաներ են գողանում խանութներից: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները վերլուծել են Երևանի առևտրի կենտրոններում […]
Share
Instagram
Telegram