1 օրում ՀՀ ճանապարհներին 13 տրանսպորտային պատահար է գրանցվել. 3 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ

MasterNews

 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 3 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով 1-օրյա ամփոփագրերը:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, սպանության սպառնալիքի, ծեծի ու ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և բնակարանային գողության՝ 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 3 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Շահան Գանտահարյան

Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացիներ չեն տուժել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: «Հրդեհի հետևանքով ոչ ոք […]
Share
Instagram
Telegram