ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

MasterNews

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 6-ին, ժամը 00։10-ին ահազանգ է ստացվել, որ Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 59 հասցեին հարակից շրջանաձև խաչմերուկում «Volvo XC90» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի փականը և հոսանքազրկել։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանը Հայաստանի դեմ քա՞յլ է պատրաստում

Մամուլում հայտնվել է տեղեկություն, թե ԱԱԾ նորանշանակ պետը հատուկ թիրախավորել է կառույցի այն աշխատակիցներին, որոնք կարող են առնչություն ունենալ Ռուսաստանի հետ, որոնք ուսանել են Ռուսաստանում […]
Share
Instagram
Telegram