ՃՏՊ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

MasterNews

Օգոստոսի 6-ին, ժամը 06։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով Սպարտակ Ա․-ն (ծնված 1997 թ․) տեղում մահացել է, իսկ Ալբերտ Ս․-ն (ծնված 1998 թ․), Արտուշ Ն․-ն (ծնված 1991 թ․), Մանուկ Մ․-ն (ծնված 1989 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ։

Բժիշկները Մանուկ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Աղբյուր`  http://pastinfo.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թուրքիայի խորհրդարանի ինը պատգամավորներ կորոնավիրուսով են վարակվել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ինը պատգամավորներ վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժման կուրս են անցնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին այդ մասին հայտնել […]
Share
Instagram
Telegram