Հղկիչը աշխատանքի ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում.տղայի վիճակը ծանր է գնահատվում

MasterNews

«Սուրբ Աստվածամայր» բկ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 《Սուրբ Աստվածամայր》ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

《«Սուրբ Աստվածամայր» բկ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում:

Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր》,֊գրել է Դերձյանը:

Աղբյուր`  http://pastinfo.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

COVID-ի նոր դեպքերի օրական աճի ռեկորդ Է գրանցվել Ղրիմում

Ղրիմում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում հասել Է 39-ի, դա ռեկորդային ցուցանիշ Է տարեսկզբից ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Օգոստոսի 5-ին Ղրիմի հանրապետության […]
Share
Instagram
Telegram