Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 6-ի

MasterNews

 

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով»,- նշել է Նաղդալյանը:

Մամուլի խոսնակը հավելել է, որ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայտնի են  ագությամբ հայ 4 զոհերի անունները: Նրանք են՝ Նազար Նաճարյանը, Ջեսիկա Բեզջյանը, Ժաք Պարամաքեանը և Տելիա Փափազյանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը:

 Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածություններըորոնք տեղի են ունեցել շրջակայքում:

 Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստումտեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետոՐոպեներ անց,

 ըստ որոշ հրապարակումներիավելի մեծ պայթյուն է որոտացելՏեսանկարահանումը ֆիքսել է հարվածայն ալիքըորը ցնցել է մի

քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինություններըԼիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր

հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանըիսկ երկրի Առողջապահության նախարարը

հեռոտատեսությամբ հայտնել էոր վիրավորների թիվը շատ մեծ է:  Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական

ԶԼՄներին հայտնել էրոր նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթելԼիբանանի նախագահն

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ըվիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նշվել Է այն գործոնը, որը քաղցկեղի ռիսկը մեծացնում Է 30 անգամ

Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան ՌԳԱ-ի ակադեմիկոս Անդրեյ Կապրինը պատմել Է այն գործոնների մասին, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա նշել Է, որ […]
Share
Instagram
Telegram