Բեյրութի նավահանգսում տեղի ունեցած պայթյունից Բելգիայի քաղաքացի Է զոհվել

MasterNews

Լիբանանում Բելգիայի քաղաքացի Է զոհվել Բեյրութի նավահանգստոում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել Է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր տուժածներին եւ նրանց մերձավորներին այս դժվարին ժամանակներում: Մասնավորապես, նաեւ մեր հայրենակցի (մերձավորներին), որը զոհվել Է այդ ողբերգության ժամանակ»,- ասել Է նա Օգոստոսի 4-ին թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ֆիլիպ Գոֆենը հայտնել Է, որ պայթյունի հետեւանքով թեթեւակի վրավորվել են Լիբանանում Բելգիայի դեսպանության երկու աշխատակից եւ նրանց ընտանիքների երկու անդամ: Նաեւ վնասվել Է դիվանագիտական ներկայացուցչության շենքը:

Օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի ռազմակայանի մերձակայքում: Պայթյունի ալիքից ոչնչացվել եւ վնասվել են տասնյակ տներ եւ ավտոմոբիլներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ջարդվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել 2015 թվականին մաքսային ծառայության կողմից առգրավված 2 700 տոննա ամոնիակային սելիտրան, որը պահվում Էր պահեստում: Վերջին տվյալներով՝ զոհվել Է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 6-ի

  Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի […]
Share
Instagram
Telegram