Չինաստանում պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում

MasterNews

Չինաստանի Սյանտաո քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է տուժել, 4 անձ էլ համարվում են անհետ կորած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով չինական Sina պորտալին:

Պորտալի տվյալներով` արտակարգ իրավիճակը տեղի ունեցել տեղական ժամանակով 17:30-ին: Հրշեջներն արդեն մարել են պայթյունի հետևանքով բռնկված կրակը, բոլոր տուժածներն ուղարկվել են մոտակա բժշկական կենտրոն:

Պայթյունի պատճառը ճշտվում է: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները, կատարվում է նախաքննություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բելգիայում ամենածեր կինը մահացել է 111 տարեկանում

111 տարեկանում մահացել Է Բելգիայի ամենածեր քաղաքացուհի Մարիետ Բուվեռնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Le Soir-ը: Նա վախճանվել Է Գենտենի տարեցների տանը, հրատարակությանը […]
Share
Instagram
Telegram