Վիետնամում արձանագրվել են Covid-19-ից մահվան առաջին դեպքերը

MasterNews

Վիետնամը հուլիսի 31-ին արձանագրել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Կորոնավիրուսից մահացած առաջին մարդը եղել է 70 տարեկան: 61-ամյա մեկ այլ մարդու մահվան մասին հայտնի է դարձել նույն օրն ավելի ուշ:

Տեղում վիրուսի փոխանցման դեպքեր չէին եղել ավելի քան երեք ամիս, սակայն այս շաբաթ Դա Նանգին մոտ հանգստավայրերից մեկում բռնկում էր եղել:

95 մլն բնակչություն ունեցող այս երկրում համավարակի սկզբից արձանագրվել է ընդամենը 500-ից մի քիչ ավելի դեպք: Վիետնամը նախքան դեպքերի հայտնաբերումը փակել էր իր սահմանները ժամանողների համար՝ բացառությամբ իր քաղաքացիների: Երկիր վերադարձողներն էլ պետք է 14-օրյա կարանտին և թեստավորում անցնեին:

 

Աննա Գրիգորյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրդեհ է բռնկվել Էջմիածնի Պատկանյան փողոցում

Օգոստոսի 1-ին, ժամը 14:37-ին Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու […]
Share
Instagram
Telegram