Սևանի լողափում կատարված գողության դեպքը բացահայտվել է. պայուսակը գողացել է 47-ամյա մի կին

MasterNews

 

Ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ հուլիսի 25-ին Սևանա լճի մերձակա հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի լողափից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել էին բանկային քարտեր, 65.000 դրամ, փաստաթղթեր, ավտոմեքենայի և տան բանալիներ, բջջային հեռախոս։

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կնոջ պայուսակը գողացել է 47-ամյա մի կին։

Նա հուլիսի 31-ին հրավիրվել է ոստիկանության Սևանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և հայտնել, որ հետագայում, թաքցնելու նպատակով, պայուսակը տվել է որդու ընկերոջը։

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում վերջինս ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և ներկայացրել գողոնի մի մասը։ Կատարվում է քննություն։

Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրդեհ է բռնկվել անասնակերով բեռնված տրակտորի կցորդիչում

Օգոստոսի 1-ին, ժամը 10:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն գյուղի սկզբնամասում՝ բեռնատարի կցորդիչի վրա կուտակված անասնակեր է այրվում: Դեպքի վայր […]
Share
Instagram
Telegram