Ռուսաստանում եւ Հայաստանի ռուսական բազայում շարունակվում են զորավարժությունները

MasterNews

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զորամասային տակտիկական զորավարժություններ են սկսվել Հարավային ռազմական օկրուգում, ներառելով Վոլգոգրադի եւ Ռոստովի մարզերի եւ Հայաստանում գտնվող զորակայանները։ Զորավարժություններին մասնակցել են զորամասային տակտիկական խմբերը նաեւ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայից։ Զորախաղերը ընթացել են Ալագյազ զորավարժարանում։

Տանկային ստորաբաժանումները հետախուզա-կրակային համալիրների կազմում իրականացրել են մարտական կրակային վարժանքներ եւ պայմանական թիրախի խոցում, որը գտնվել է մինչեւ 4 հազար մետր հեռավորության վրա, բարդ լեռնային տեղանքում։ Մախօրեին ուսումնավարժական տագնապի ազդանշանով սկսվել են Հարավային ռազմական օկրուգի ութերորդ ընդհանուր զորատեսակային բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Ռոստովի եւ Վոլգոգրադի մարզերում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զորամասային տակտիկական զորավարժություններ են սկսվել Հյուսիսային Կովկասի միանգամից մի քանի շրջաններում եւ Հարավային Կովկասում․ մասնավորապես, խոսքը Դաղստանի, Հյուսիսային Օսեթիայի, Չեչնիայի, ինչպես նաեւ՝ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում գտնվող ռուսական բազաների մասին է։ Մասնակցում է 800 միավոր տեխնիկա եւ հինգ հազար զինվորական։

http://hraparak.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Էջմիածնում մեքենաներ են բախվել. վարորդները հոսպիտալացվել են

Հուլիսի 31-ին, ժամը 00։47-ին Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Аstra G» (վարորդ՝ Զավեն Վ․, ծնված 1995 թ.) և «Toyota Corolla» մակնիշների (վարորդ՝ Հայկազ […]
Share
Instagram
Telegram