ՌԴ-ն քննարկում է միջազգային ավիահաղորդակցությունն օգոստոսի 11-ից ամբողջությամբ բացելու տարբերակը

MasterNews

Ռուսաստանը դիտարկում է օգոստոսի 11-ից միջազգային ավիահաղորդակցությունն ամբողջությամբ բացելու հավանականությունը, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիաոլորտի իր աղբյուրներին: Նշվում է, որ այդ տարբերակը քննարկվել է վերջերս ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի մոտ խորհրդակցության ժամանակ:

Օգոստոսի 1-ից Ռուսաստանը մասամբ բացում է միջազգային ավիահաղորդակցությունը երեք պետությունների հետ՝ Մեծ Բրիտանիա, Տանզանիա, Թուրքիա: Ինչպես նաև բացվել է Ռուսաստան-Աբխազիա սահմանը: Նախօրեին օպերատիվ շտաբը տեղեկացրել էր, որ մշակվում է երկրների ցանկը ընդլայնելու տարբերակը: Մեկնաբանելով նշված երկրների հետ ավիահաղորդակցությունը բացելու հարցը՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ թռիչքները կվերականգնվեն փոխադարձ համաձայնության պայմաններում:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Ռուսաստանը մարտի 27-ից ամբողջությամբ փակել է կանոնավոր և չարտերային միջազգային ավիահաղորդակցությունը: Թռիչքներ իրականացվում են միայն քաղաքացիների տուն վերադառնալն ապահովելու համար:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 1-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին։ […]
Share
Instagram
Telegram