Մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներն Ադրբեջանից. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

MasterNews

Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Շրջանի համայնքի ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու:», նշել է Արցախի նախագահը։

Աղբյուր` http://pastinfo.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ազգային ժողովում քննարկվել են կրթության ոլորտի արդիական թեմաները

Հետևելով Հանրակրթության պետական չափորոշչի և «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ծրագրերի, դրանց բովանդակության ու հեղինակների ընտրության շուրջ ծավալվող հանրային […]
Share
Instagram
Telegram