ՃՏՊ Էջմիածնի խճուղում. 51-ամյա ուղևորը մահացել է

MasterNews

Օգոստոսի 1-ին, ժամը 08։19-ին Էջմիածնի խճուղու 2-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մարիամ Մ․-ն (ծնված 1969 թ.) հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ որտեղ մահացել է, իսկ Հովհաննես Մ․-ն տեղափոխվել է Մասիսի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Եվս մեկ տուժած հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկը գիտակցության է եկել, շնչում է ինքնուրույն

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած և ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա: Տասը օր […]
Share
Instagram
Telegram