Ղազախստանում իրականացվել է Covid-19-ի դեմ առաջին պատվաստումը

MasterNews

Ղազախստանում իրականացվել է մարդու առաջին պատվաստումը կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է 24.kz-ը:

Պատվաստումն իրականացվել է Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի Պատվաստանյութերի ուսումնասիրման միջազգային կենտրոնում: Առաջինը պատվաստանյութը ստացել է կենտրոնի տնօրեն Կայսար Տաբինովը:

Տաբինովին ներարկել են COVAX-19 պատվաստանյութը: Լրատվամիջոցը հաղորդում է, որ պատվաստանյութը ստեղծվել է Ավստրալիայում և ներկա պահին անցնում է լաբորատոր փորձարկումների առաջին փուլը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու ուսուցիչները

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը նախատեսվում է սկսել բուժաշխատողներից և ուսուցիչներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: […]
Share
Instagram
Telegram