Հրդեհ է բռնկվել անասնակերով բեռնված տրակտորի կցորդիչում

MasterNews

Օգոստոսի 1-ին, ժամը 10:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն գյուղի սկզբնամասում՝ բեռնատարի կցորդիչի վրա կուտակված անասնակեր է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի սկզբնամասում այրվում է Վրեժ Պ․-ին պատկանող տրակտորի՝ 40 հակ անասնակերով բեռնված կցորդիչը։

Ըստ ԱԻՆ տեղեկատվության, հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:37-ին:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արթիկում վագոն-տնակ է այրվել

Օգոստոսի 1-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 29 շենքի բակում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր […]
Share
Instagram
Telegram