Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 41-ամյա տղամարդ է

MasterNews

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,-հայտնում է ԱՆ-ն։

http://pastinfo.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանում եւ Հայաստանի ռուսական բազայում շարունակվում են զորավարժությունները

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զորամասային տակտիկական զորավարժություններ են սկսվել Հարավային ռազմական օկրուգում, ներառելով Վոլգոգրադի եւ Ռոստովի մարզերի եւ Հայաստանում գտնվող զորակայանները։ Զորավարժություններին մասնակցել […]
Share
Instagram
Telegram