Ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկը գիտակցության է եկել, շնչում է ինքնուրույն

MasterNews

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած և ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա:

Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բկ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Հիշեցնենք, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր«Արմենիա» բժշկական կենտրոնում։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևանի բնակարաններից մեկում անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի է հայտնաբերվել

Հուլիսի 31-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և […]
Share
Instagram
Telegram