Էջմիածնում մեքենաներ են բախվել. վարորդները հոսպիտալացվել են

MasterNews

Հուլիսի 31-ին, ժամը 00։47-ին Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Аstra G» (վարորդ՝ Զավեն Վ․, ծնված 1995 թ.) և «Toyota Corolla» մակնիշների (վարորդ՝ Հայկազ Բ․, ծնված 1984 թ.) ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային; Տուժածները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

ԱԻՆ տեղեկատվությամբ, փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՌԴ-ն քննարկում է միջազգային ավիահաղորդակցությունն օգոստոսի 11-ից ամբողջությամբ բացելու տարբերակը

Ռուսաստանը դիտարկում է օգոստոսի 11-ից միջազգային ավիահաղորդակցությունն ամբողջությամբ բացելու հավանականությունը, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով […]
Share
Instagram
Telegram