Երևանի բնակարաններից մեկում անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի է հայտնաբերվել

MasterNews

Հուլիսի 31-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող Ջեմմա Ե․-ին (ծնված 1935 թ․): Նրան շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սևանի լողափում կատարված գողության դեպքը բացահայտվել է. պայուսակը գողացել է 47-ամյա մի կին

  Ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ հուլիսի 25-ին Սևանա լճի մերձակա հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի լողափից գողացել են իր պայուսակը, որի մեջ […]
Share
Instagram
Telegram