Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

MasterNews

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 1-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին։

Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է: Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել:

Արցախում մինչ օրս COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի:

Մինչև այսօր իրականացվել է 5 833 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի

12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ 

Նորայր Շողիկյան

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Էջմիածնի խճուղում. 51-ամյա ուղևորը մահացել է

Օգոստոսի 1-ին, ժամը 08։19-ին Էջմիածնի խճուղու 2-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
Share
Instagram
Telegram