Արթիկում վագոն-տնակ է այրվել

MasterNews

Օգոստոսի 1-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 29 շենքի բակում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 11:18-ին, մարվել՝ 11:48-ին: ԱԻՆ տեղեկատվությամբ, այրվել է ոչ բնակելի տնակը և կենցաղային իրեր։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

COVID-19. Մեքսիկան մահերի թվով աշխարհում երրորդն է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 795 հազարը: «Արմենպրես»—ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է […]
Share
Instagram
Telegram