Ucom-ը 105 մլն դրամ փոխհատուցում կտրամադրի կապի խափանման համար

MasterNews

Ucom ընկերությունը նախատեսում է ընդհանուր հաշվով 105 միլիոն ՀՀ դրամ տրամադրել ֆիքսված կապի իր բաժանորդներին հուլիս ամսվա ընթացքում տեղի ունեցած կապի խափանման համար։

Ucom-ի թիմի գնահատմամբ՝ կապի խափանման արդյունքում մեր բաժանորդներին պատճառված անհարմարությունները դժվար է չափել գումարով։ Գնահատելով Ucom-ի բոլոր բաժանորդների համբերատարությունը՝ Ucom-ի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում բարդ ժամանակահատվածում շատ կարևոր ու անգնահատելի աջակցության համար։

Հաշվի առնելով, որ Ucom-ի հազարավոր բաժանորդներ կցանկանային խուսափել տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած սթրեսից ևցե փոքր կհամարեն անհատական սահմանաչափերը (ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր բաժանորդին, ըստ սակագնային պլանի, կարող է տրամադրվել 500-ից 2000 ՀՀ դրամ), ընկերության անձնակազմը 105 մլն ՀՀ դրամի տնօրինման վերաբերյալ մի առաջարկ ունի։ Այդ առաջարկին ընթացք տալու կամ չտալու վերաբերյալ որոշումը կկայացվի՝ Ucom-ի բաժանորդների անվճար SMS-քվեարկության և զանգերի արդյունքների հիման վրա։ 1004 կարճ համարից բաժանորդները հարց կստանան՝ արդյոք ցանկանում են, որ 105 մլն ՀՀ դրամն ամբողջապես տրամադրվի բաժանորդներին (յուրաքանչյուրին՝ 500-2000 դրամ՝ ըստ սակագնային պլանի), թե այդ գումարը նպատակահարմար են գտնում Ucom-ի բոլոր բաժանորդների անունից փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հաշվի առնելով հիմնադրամի գործունեության ուղղությունը և արդիականությունը։

Վերջնական որոշման վերաբերյալ Ucom-ը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի։

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շտապօգնության մեքենաների վթարների պատճառը վարորդների հոգնածությունը չէ. մյուս մեքենաները չեն զիջում․ Թագուհի Ստեփանյան

Հուլիսի 29-ին Երեւանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենան կանչի էր գնում, սակայն վթարի հետեւանքով կողաշրջվելով՝ հենց իրենց՝ մեքենայում գտնվող մարդկանց էր բժշկական օգնություն անհրաժեշտ․ շտապօգնության անձնակազմի 3 աշխատակիցը տեղափոխվել էր […]
Share
Instagram
Telegram