Տոկիոն կրկին նորացրել Է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական աճի ռեկորդը

MasterNews

Տոկիոյում անցած օրը կորոնավիրուսով վարկման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել 400-ը, ինչը դարձել Է ռեկորդ Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում վարակի տարածման ամբողջ ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է նահանգապետ Յուրիկո Կոիկեն:

Նրա խոսքով՝ անցած օրը Տոկիոյում արձանագրել են վարակման 463 նոր դեպք, առաջին անգամ մայրաքաղաքում օրական աճի ծավալը գերազանցել Է 400-ի նշագիծը: Ախտահարման նոր դեպքերի աճի նախորդ առավելակետն արձանագրվել Է հուլիսի 30-ին. այդ ժամանակ Ճապոնիայի մարաքաղաքում մեկ օրում հայտնաբերվել Էր վարակման 367 նոր դեպք:

Մայրաքաղաքի վարչակազմի ղեկավարը նաեւ հերթական անգամ տեղի բնակիչներին հորդորել Է ձեռնպահ մնալ մարդկանց զանգվածային կուտակումների վայրեր այցելելուց, ինչպես նաեւ ըստ հնարավորին տնից դուրս չգալ օրվա երեկոյան ժամերին: «Ձեզ խնդրում ենք նաեւ չթուլացնել զգոնությունը դպրոցներում ամառային արձակուրդն սկսվելու առանչությամբ»,- հավելել Է նա:

Ամռան արձակուրդն ամբողջ երկրում կսկվի օգոստոսի 1-ին: Միեւնույն ժամանակ Ճապոնիան կարծում Է, որ ստեղծված իրավիճակի պատճառով այս պահին երկրում կրկին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա: «Եթե իրադրությունը գնահատենք համապարփակ, չենք կարծում, թե արտակարգ դրություն սահմանելու եւ երկրում սոցիալ-տնտեսական ակտիվությունը կտրուկ սահմանափակելու անհրաժեշտություն կա»,- հուլիսի 31-ին կայացած մամուլի ասոլիսում հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

Նա նաեւ ընդգծել Է, որ Ճապոնիայի իշխանություններն այժմ տեղի ուենցողը չեն համարում երկրում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիք: Վերջին տվյալներով՝ Ճապոնիայի տարածքում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 35,5 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում Է 1 020, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 10-ը մարդ, ամենաերիտասարդը՝ 41 տարեկան

Հուլիսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38.550 դեպք, որից 28.997-ը՝ առողջացած, 738-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է […]
Share
Instagram
Telegram