Հոնկոնգի խորհրդարանի ընտրությունները մեկ տարով հետաձգել են կորոնավիրուսի պատճառով

MasterNews

Հոնկոնգի Օրենսդիր ժողովի՝ ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի միապալատ խորհրդարանի, ընտրությունները մեկ տարով հետաձգվելու են կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին հաղորդել Է BBC News-ը՝ վկայակոչելով Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմին: Քերի Լեմն ընդունել Է, որ դա «ամենադժվարին որոշումն Է», որն ինքն ընդունել Է վերջին յոթ ամսվա ընթացքում, այսինքն՝ կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր: Բացի այդ, Քերի Լեմը հայտնել Է, որ իր որոշումը պաշտպանվել Է Պեկինում, նշում Է South China Morning Post-ը:

Սակայն այդ որոշումը քննադատել են Հոնկոնգի ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք հայտարարել են, թե տեղական իշխանությունները համավարակն օգտագործում են որպես պատրվակ, որպեսզի ժողովրդին խանգարեն իր կամքն արտահայտել քվեարկության ժամանակ: ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի հուլիսի 31-ի տվյալներով՝ Հոնկոնգում համավարակի սկզբից ի վեր գրանցվել Է կորոնավիրուսի 3151 դեպք, 25 մարդ մահացել Է: Հուլիսին ավելի վաղ Հոնկոնգում խստացվել են սահսմանափակիչ միջոցառումները COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով, մասնավորապես, բոլոր բնակիչներին պարտադրել են տնից դուրս դիմակ կրել:

«Մենք գտնվում ենք կորոնավիրուսի խոշորամասշտաբ բռնկման եզրին, որը կարող Է հանգեցնել մեր հիվանդանոցային համակարգի անկման եւ կյանքեր արժենալ, հատկապես տարեց մարդկանց»,-հուլիսի 29-ին հայտարարել Է Քերի Լեմը: Հուլիսին Հոնկոնգում արձանագրվել Է COVID-19-ի ներքին փոխանցման դադարեցում, սակայն վերջին ժամանակներս վիրուսը վերստին սկսել Է տարածվել քաղաքում: Հուլիսի սկզբից ի վեր այստեղ ախտորոշվել Է վարակման արդեն հազար դեպք, ինչը կազմում Է Հոնկոնգում այս տարվա հունվարին համավարակի սկսվելուց ի վեր գրանցված բոլոր դեպքերի ավելի քան 40 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սեւանի բնակչին առեւանգել են, պահել անծանոթ շինությունում, զենքով կրակել աջ ձեռքի ցուցամատին. հարուցվել է քրեական գործ

Հարուցվել է քրեական գործ քաղաքացու առևանգման, վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի […]
Share
Instagram
Telegram