Հանքավան-Հրազդան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից ու կողաշրջվել

MasterNews

Հուլիսի 30-ին՝ ժամը 20։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանքավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ուեցել ՃՏՊ։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լյուդվիգ Ս․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի գոտի:

http://armtimes.com 

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փաշինյանը հույս հայտնեց, որ 10 մլն ծառ տնկելու նախագիծը կիրականացվի հաջորդ տարի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախագիծը հնարավոր կլինի իրականացնել արդեն հաջորդ տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Շրջակա […]
Share
Instagram
Telegram