Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառություն կատարած տղամարդը վարչական պատասխանատվության է ենթարկվել

MasterNews

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն հուլիսի լույս 30-ի գիշերը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրավառության տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրավառությունն անհանգստացրել է ամբողջ թաղամասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հրապարակման հիման վրա ոստիկանության Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների, ինչպես և Երևան քաղաքի ռազմական ոստիկանության ծառայողները համատեղ միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով, որ Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառությունը կատարել է Արմավիրի մարզում բնակվող 58-ամյա մի տղամարդ։

Նա հայտնաբերվել ու ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ոստիկանությունը  պահանջում է, որ խստագույնս պահպանվեն համակեցության կանոնները և գիշերային ժամերին չիրականացվեն հրավառություն։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՍԴ դատավորներին աշխատավարձ չե՞ն ուզում տալ. աշխատակազմի ղեկավարն ինչ-որ անհասկանալի կարգադրություն է ուզում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գառնիկ Աթանեսյանը երեկ ֆեյսբուքի իր էջում գրեց, որ ՍԴ աշխատակամզի ղեկավարը որոշել է, որ «եթե ազատված դատավորները պիտի աշխատավարձ չստանան, ուրեմն […]
Share
Instagram
Telegram