Խաբարովսկում ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը

MasterNews

Այսօր Խաբարովսկում ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։ Նա «Յութուբ»-ի իր ալիքով լուսաբանում էր Խաբարովսկի բազմամարդ ցույցերը։

«Ազատություն» ռադիոկայանը փոխանցում է, որ Ռեալիի» հարթակը հայտնում է՝ բլոգերն արդեն դատապարտվել է 7-օրյա վարչական կալանքի։ Նա մեղավոր է ճանաչվել հանրային միջոցառումներ անցկացնելու կարգը խախտելու մեջ։

Նշվում է, որ Խաբարովսկում արդեն երրորդ շաբաթն է՝ շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները: Ցույցերը սկսվել են՝ բողոքելով նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության դեմ, սակայն արդեն հնչում են Ռուսաստանի նախագահի և Մոսկվայի կենտրոնական իշխանությունների հասցեին խիստ քննադատություններ։ Վերջին օրերին Խաբարովսկում և երկրամասի մյուս քաղաքներում իրավապահները սկսել են ձերբակալել կամ տուգանել ակտիվիստներին։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հանցագործ և ագրեսոր է. ՀՀ ՔԿ նախագահի հոդվածները

Հիմք ընդունելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հուլիսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջազգային հանցագործություններ կատարելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հարուցված […]
Share
Instagram
Telegram