Այրվել է չշահագործվող տնակ

MasterNews

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 30-ին, ժամը 22։03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրի» ԲԿ-ի մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, այրվում է խոտածածկ տարածք։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող քարե տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին, մարվել՝ 23։13-ին։ Այրվել է տնակը (40 քմ)՝ գույքով։

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հնդկաստանում կորոնավիրուսով ավելի քան 55 հազար մարդ է վարակվել մեկ օրում

Հնդկաստանում մեկ օրում նոր կորոնավիրուսով վարկաման հայտնաբեվրած դեպքերի քանակը կազմել Է 55 078, ինչը դարձել Է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում: Ինչպես հուլիսի 31-ին իր […]
Share
Instagram
Telegram