Կառավարությունը բնակարանով կապահովի մանկատան 24 սանի

MasterNews

Կառավարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի 1991 թվականից 2019թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարոհի Բաթոյանը նշեց, որ ունեն 130 մերժում, ուստի գտնում են որ այս իրավիճակում կարող են  24 քաղաքացու ևս տրամադրել աջակցությունը: Նախարարի խոսքով՝ բնակարանի համար դիմած քաղաքացիներից 130-ին մերժել են, քանի որ քաղաքացիները չեն համապատասխանել չափանիշներին՝ 18 տարին լրանալուն պես սանը պետք է դուրս գրված լիներ մանկատնից, ՀՀ քաղաքացի հանդիսանար, սեփականության վկայական չունենար և վերջին 5 տարվա ընթացքում բնակարան օտարած չլիներ:

«Մեզ դիմում են նաև քաղաքացիներ, որոնք մանկատան սան են համարվում և փաստացի իրավական ակտի չափանիշներին չեն համապատասխանում, սակայն նույն կարգավիճակում են հայտնվել, որովհետև տեղափոխվել են այլ հաստատություն, կամ հաստատությունն է փոխել կարգավիճակը և դարձել է, օրինակ՝շուրջօրյա գիշերօթիկ հաստատություն կամ գիշերօթիկ դպրոց, բայց գրեթե նույն ֆունկցիան է իրականացրել»,- ասաց նախարար Բաթոյանը:

Նրա խոսքով, նախատեսվել է, որ այդ 24 անձանց բացառության սկզբունքով բնակարանների գնման վկայագիր կտրամադրվի, թեև իրավական տեսանկյունից նրանք չեն համապատասխանում չափանիշներին:

Նախարարը տեղեկացրեց, որր 2019 թ. նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ մեկնարկած ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի ապահովման ծրագրի շրջանակում նախատեսված 300 շրջանավարտի փոխարեն բնակարանների գնման վկայագրի է տրամադրվել 133 շրջանավարտի, 22-ի գործերը դեռ քննվում է:

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով 24 անձի բացառության կարգով բնակարանային աջակցություն կտրամադրվի:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով

2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 15:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Զարթոնք համայնքի նախկին գյուղապետի կողմնակիցները կոտրել են համայնքի ղեկավարի և տեղակալի ավտոմեքենաները, ինչպես նաև՝ […]
Share
Instagram
Telegram