Գյումրու Սավոյան փողոցում 34-ամյա տղամարդ է դանակահարվել. կասկածվողը բերման է ենթարկվել (տեսանյութ)

MasterNews

Բացահայտվել է հուլիսի 28-ին Գյումրիում կատարված դանակահարության դեպքը: Ըստ ոստիկանության՝ նշված օրը Մուշի բաժնում գիշերը «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիում բնակվող 34-ամյա մի տղամարդ։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ հատվածում էր։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու Սավոյան փողոցից։ Փողոցի տնակներից մեկի մոտ արնանման հետքեր են հայտնաբերվել:

Պարզվել է, որ այդ տնակում բնակվող երիտասարդն ու հիվանդանոց տեղափոխված տղամարդը վիճել էին, և երիտասարդը խոհանոցային դանակով մարմնական վնասվածք էր պատճառել։

Որոշ ժամանակ անց կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող միջոցառումներով պարզվում են։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լիճք գյուղում 83-ամյա տղամարդը փորձել է սպանել համագյուղացուն

Հուլիսի 30-ի առավոտյան ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Լիճք գյուղում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական […]
Share
Instagram
Telegram