ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կա մեկ զոհ

MasterNews

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 29-ին, ժամը 15։06-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Աշտարակի խճուղու և Գևորգ Չաուշի փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արտաշես Խ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ստեփան Հ․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բախվել է էլեկտրական սյանը:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կոտայքի մարզպետը կազատվի պաշտոնից

Հուլիսի 30-ին կառավարության նիստի օրակարգում ներառվել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին պաշտոնից ազատելու հարցը. Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է […]
Share
Instagram
Telegram