Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան. Մխիթար Հայրապետյան

MasterNews

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ հուլիսի 27-ին այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ: Այս մասին հայտնեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից։

Մխիթար Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան: Այցի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մասնակցությամբ դիտարկվել են շախմատային դպրոցն այլ տարածք տեղափոխելու հնարավորությունները: Ըստ նախնական քննարկումների՝ 7-րդ զանգվածում գտնվող նախկին մանկապարտեզային տարածքը հիմնարար վերանորոգումից հետո կարող է ծառայել որպես շախմատային բարեկարգ մարզադպրոց՝ ընդգրկելով ավելի մեծաթիվ սաների: Բացի այդ, Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է վարչական շրջանում իրականացվող մեծածավալ աշխատանքները։

Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի ուղեկցությամբ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը եղել է նաև տեղի մարզադպրոցում, որը, ցավոք, դեռևս գործում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում: Քննարկումներից հետո դպրոցի տեղափոխության համար նախանշվել է նոր տարածք, որը թույլ կտա մրցաշարային դահլիճ, ազատ դասասենյակներ և աշխատասենյակներ ունենալ, ստեղծել ուսումնական պատշաճ միջավայր:

«Ուրախ եմ նշել նաև, որ Նուբարաշենի շախմատի դպրոցի բարեկարգման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գործուն քայլեր»,-ընդգծել է Մխիթար Հայրապետյանը:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է հոսպիտալացվել. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, երեխայինը՝ կայուն ծանր

Հուլիսի 27-ին՝ ժամը 21։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուս փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ ԱԻՆ […]
Share
Instagram
Telegram