«Ռոմա»-ն հաղթեց «Ֆիորենտինա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

MasterNews

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ֆիորենտինա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ռոմա»-ի ֆուտբոլիստներն առաջինը բացեցին խաղի հաշիվը: Առաջին կեսի ավարտին` նշանակված 11 մետրանող հարվածն անվրեպ իրացրեց Վերետուն: Երկրորդ կեսի մեկնարկին, «Ֆիորենտինա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: «Գայլերը» կարողացան հաղթանակ կորզել հանդիպման վերջնամասում: Այս անգամ էլ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վերետուն: «Ռոմա»-«Ֆիորենտինա»` 2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց երկու տուր:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երեւանում 54-ամյա տղամարդ է վրաերթի ենթարկվել. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Հուլիսի 26-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունցել վրաերթ, կա տուժած։ ԱԻՆ […]
Share
Instagram
Telegram