Instagram-ը հայտարարել է առցանց-գնումների պարզեցման համար նոր գործառույթի գործակման մասին

MasterNews

Instagram հանրաճանաչ սոցիալական ցանցը մշակել Է նոր գործառույթ, որն զգալիորեն պարզեցնում Է Համացանցի միջոցով գնումներ կատարելու գործընթացը: Նոր ծառայությունն, ինչպես ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում, որը հուլիսի 16-ին հրապարակվել Է վերջինիս կայքում, ստացել Է Instagram Shop անվանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ գործառույթի շնորհիվ օգտատերերը կկարողանան տեղեկանալ վերջին մոդելային միտումների մասին, ստանալ անհատական հանձնարարականներ այս կամ այն արտադրանքի ընտրության վերաբերյալ, ինչպես նաեւ ձեռք բերել դուր եկած ապրանքները: Instagram Shop-ում, ինչպես նշված Է մամուլի տեղեկագրում, օրինակ՝ կներկայացվեն հայտնի բրենդների հագուստի վերջին հավաքածուների եւ աքսեսուարների կատալոգները:

Ներկայումս ծառայությունը գործում Է ԱՄՆ-ի տարածքում: Մոտ ժամանակներս մշակողները պլանավորում են այն մատչելի դարձնել մյուս երկրների օգտատերերի համար: Նրանց համար, ովքեր գտնվում են Միացյալ Նահանգների տարածքում, սոցիալական ցանցում գոյություն ունի հատուկ նշան, որը ցույց Է տալիս, թե ինչ ապրանքներ կարելի Է ձեռք բերել անմիջականորեն Instagram-ում՝ դուրս չգալով հավելվածից: Արդեն այս տարվա վերջին պլանավորվում Է խանութի նոր ներդիրը հավելել նավիգացիոն պանելում, որպեսզի օգտատերերը կարողանան գնումների անցնել ընդամենը մեկ քլիքի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վիճակը սահմանին․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել

Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իջևանում ստեղծված միասնական տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ անցած գիշեր ՀՀ […]
Share
Instagram
Telegram