Դարերի ընթացքում պետք էր հասկանալ արդեն, որ հայերի հետ ուժի լեզվով խոսել չի հաջողվի

MasterNews

Հաղորդավար, պրոդյուսեր Թինա Կանդելակին անդրադարձել է հայ-ադրեբաջանական սահմանին ստեղծված իրավիճակին՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում գրելով.

«Իմ մեջ, ինչպես հայտնի է, նաեւ հայի արյուն է հոսում: Ինձ համար միեւնույն չէ Հայաստանի ու նրա ժողովրդի ճակատագիրը: Մի ժողովրդի, որին բաժին են հասել ահռելի քանակությամբ փորձություններ, ներառյալ՝ Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանությունը: Հայ-ադրբեջանական սահմանի ներկա բախումներում կրկին զոհվում են մարդիկ: Հրետակոծություններ, դիվերսիաներ, կրակահերթեր՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Բաքվում ցույցեր են ընթանում՝ պատերազմ սկսելու համար: Պատերազմի՛ համար:

Այստեղ կարծես թե ճիշտ ժամանակն է ասելու, որ պատմությունը ոչինչ չի սվորեցնում, բայց դա ամենեւին էլ այդպես չէ: Պատմությունը սովորեցնում է, որ հայերի կամքը չի կոտրվել նույնիսկ այն պահին, երբ իր գոյությունը եղել է վտանգի տակ: Չի կոտրվի նաեւ հիմա: Իսկ հակամարտությունն ու մարդկանց սպանությունը պետք է անհապաղ դադարեցնել: Դարերի ընթացքում պետք էր արդեն գիտակցել, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել չի հաջողվի:

Յուրաքանչյուր մարդ, ում արյան մեջ գոնե փոքր-ինչ հայի արյուն կա, կկանգնի մեծ եւ ոչ դյուրին պատմություն ունեցող այդ ժողովրդի պաշտպանության կողքին, որովհետեւ ճշմարտությունը հայ ժողովրդի կողմից է»:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի 322 հազար հատ մանրաձուկ

Հուլիսի 17-ին «Սեւանի իշխան» ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ թափվող Կարճաղբյուր եւ Մասրիկ գետեր բաց թողնվող Սեւանի իշխանի Գեղարքունի տեսակի 322 հազար հատ մանրաձուկ` […]
Share
Instagram
Telegram